Վարդան Սեդրակյանն իր ընտրողներին. «Ամուր մնացեք ձեր հավատքի մեջ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 19, 2013 14:07

Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ-հայտարարությամբ դիմել է իր ընտրողներին: Սեդրակյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Շնորհակալություն իմ բոլոր համակիրներից:  Ամուր մնացեք ձեր հավատքի մեջ:
Կանցնի շատ քիչ ժամանակ, և բոլորը կհասկանան, թե ով, ով էր:  Ով էր Արդար, և ով Անարդար:
Ով էր ազգի անունից իր անձնական հարցերը լուծում, և ով էր իսկապես պայքարում հանուն Արդարության:  Ազգը կտա իր գնահատականը:  Եվ կգա մեր ժամանակը:  Կգա այն մարդկանց ժամանակը, ովքեր կարողանում են հանգիստ նայել ճակատագրի աչքերի մեջ:  Եվ մենք ի վերջո կկարողանանք Հայաստանում վերահաստատել Արդարության Օրենքները:   Շնորհակալություն»:

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply