Սպիտակում և Էջմիածին-Աշտարակ ճանապարհին տնակներ են այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 19, 2013 13:34

Փետրվարի 18-ին, ժամը 16.38-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում գտնվող ոչ բնակելի տնակում հրդեհ է բռնկվել:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.47-ին, մարվել՝ 17.44-ին:  Ամբողջությամբ այրվել է տնակը` մոտ 27 քմ մակերեսով:

Փետրվարի 18-ին, ժամը 23.14-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի Էստոնական թաղամասում այրվում է վագոն-տնակ:  Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.21-ին, մարվել` 02.20-ին:      Այրվել է Ն. Հարությունյանին պատկանող տնակը` մոտ 22 քմ մակերեսով:

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply