Հայաստանի 3 մարզիկ կմասնակցի Եվրոպայի ձմեռային երիտասարդական օլիմպիական խաղերին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 19, 2013 13:34

Ռումինիայի Բրաշով քաղաքի օլիմպիական համալիրում կայացել է Եվրոպայի ձմեռային երիտասարդական 11-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացմանը ներկա են եղել ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն, ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ  Հիկեն, Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան  եւ բազմաթիվ  երկրների Ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներ:

Մրցումներին Հայաստանից կմասնակցեն լեռնադահուկորդ Եվա Փարոյանը, դահուկավազորդներ Արայիկ Գրիգորյանը և Սլավիկ Սիմոնյանը: Մասնակցիների թվում են Եվրոպայի 45 երկրների 958 մարզիկներ:

15-18 տարեկան են մարզիկները կմրցեն ութ մարզաձեւերում` լեռնադահուկ, դահուկավազք, դահուկացատկ, բիատլոն, գեղասահք, չմշկավազք, սնոուբորդ եւ հոկեյ: Կվիճարկվի մեդալների 37 հավաքածու:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply