Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն առաջատարների խմբում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 2, 2010 15:09

Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում հաջող է հանդես գալիս Կարեն Մովսիսյանը: Մեր հայրենակիցն առաջատարների խմբում է: Հայ գրոսմայստերը  5-րդ և 6-րդ տուրերի հանդիպումներում իր անվան դիմաց միայն հաղթանակներ գրանցեց։ Նախ,Մովսիսյանը, հանդես գալով սպիտակ ֆիգուրներով, առավելության հասավ Կառլոս Նավայի նկատմամբ, ապա սևերով ստիպեց անձնատուր լինել Սամ Կոլինզին։ Վաստակած 5 միավոր Կարենը 6 շախմատիստների հետ միասին բաժանում է երկրորդ տեղը: Իսկ մրցաշարի միանձնյա առաջատարը Արամիս Ալվարեսն է, որն ունի 5,5 միավոր:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply