Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել կոշիկի վերանորոգման կրպակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 19, 2013 13:31

Փետրվարի 18-ին, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում գտնվող կոշիկի վերանորոգման կրպակի դուռը քաղաքացին փակել է և փորձում է ինքնասպան լինել:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրշեջ-փրկարարները բացել են դուռը և անգիտակից վիճակում հայտնաբերել` 1957 թ. ծնված Գ. Հակոբյանին: Վերջինիս թունավորման նախանշաններով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը կայուն է:

Փետրվարի 18-ին, ժամը 22.42-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել Գյումրիի բնակչուհիներ`  1958 թ. ծնված Կ. Վարդանյանը  և 1983 թ. ծնված Լ. Ազիզյանը:  Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply