ՖԻՖԱ-ն մերժել է, իսկ ՈւԵՖԱ-ն պատրաստ է քննել ԱՊՀ առաջնություն անցկացնելու մտահղացումը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 19, 2013 13:29

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի շտաբ-բնակարանը հաղորդագրություն է տարածել, որ  ֆուտբոլի ԱՊՀ առաջնության կազմակերպման գաղափարն ընդունելի չէ:  «ԱՊՀ-ի առաջնության կազմակերպումը հակասում Է ՖԻՖԱ-ի սկզբունքներին, ուստի ՖԻՖԱ-ն երբեք չի պաշտպանի այդ գաղափարը: Ակումբները պետք Է կազմակերպեն ակումբային մրցումներ, բայց ազգային առաջնությունների շրջանակներում: Կարևոր Է պաշտպանել ազգային լիգաները»,- ասել Է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը:

ՈւԵՖԱ-ն դեռ առաջարկ չի ստացել ֆուտբոլի ԱՊՀ երկրների առաջնության  կազմակերպման վերաբերյալ, բայց պատրաստ է քննարկել միասնական լիգա ստեղծելու գաղափարը,  այն  պայմանով, որ բոլոր երկրների ֆեդերացիաներն իրենց համաձայնությունը տան:

Ի դեպ, «Գազպրոմ» ընկերության գրասենյակում կայացել է միասնական առաջնության շնորհանդեսը:

Հավելենք, որ Ադրբեջանը և Վրաստանը  դեմ են ԱՊՀ երկրների առաջնության անցկացմանը:

Դիտվել է 1409 անգամ:
Print Friendly

Leave a Reply