Տանզանիայում հմայիլների համար կտրել են ալբինոս երեխայի ձեռքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 12:58

Տանզանիայում օկուլտիստները կտրել են ալբինոս դպրոցականի ձեռքը  կախարդության ծեսի համար:

Անհայտ անձինք հարձակվել են 7-ամյա երեխայի վրա, երբ նա վերադառնում էր դասից: Հարձակվողները մաչետով կտրել են նրա ձեռքն ու արնահոսող երեխային  թողել փողոցում:

Երեխային անցորդներն են գտել ու շտապօգնություն կանչել: Հիմանա հիվանդանոցում է, շատ արյուն է կորցրել:

Ոստիկանների վկայությամբ, սա առաջին դեպքը չէ, երբ ալբինոսի ձեռքն են կտրում: Աֆրիկյան այս երկրում հավատում են, որ սպիտակ մարդու մարմնի մասերը հաջողություն են բերում ու մոգական ուժեղ ազդեցություն ունեն:

Տանզանիայում պիգմենտի բնածին բացակայությամբ մարդկանց հաճախ են անդամահատում հմայիլներ պատրաստելու համար: Ինչպես հայտնում է ոստիկանությունը, ալբինոսի ձեռքն արժե 1000 դոլար և հանցագործների համար եկամտաբեր գործ է:

Դիտվել է 1574 անգամ:
Print Friendly

Leave a Reply