Ստուգվում է ՏԸՀ անդամին կաշառք առաջարկելու ահազանգը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | February 19, 2013 12:40

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի 2013թ. փետրվարի 16-ին հրապարակած խախտումների ամփոփագրում նշվել էր նաեւ, որ Հրազդան քաղաքի տեղամասային հանձնաժողովներից մեկի` «Ժառանգության» անդամին, ով չի ցանկացել ներկայանալ, փորձել են առաջարկել 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որպեսզի վերջինս աչք փակի ՀՀ նախագահի թեկանծու Ս. Սարգսյանի օգտին լցոնման գործընթացի վրա, ինչը, սակայն, նրա կողմից մերժվել է:

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ դատախազությունը համապատասխան ծառայություններին հանձնարարականներ է տվել: Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ճշտվել է Հրազդան քաղաքի ընտրատեղամասային հանձնաժողովների կազմում ընդգրկված «Ժառանգություն» կուսակցության անդամների ինքնությունը` նպատակ ունենալով վերջիններիս միջոցով պարզել քաղաքացու կողմից ընտրակաշառք առաջարկելու փաստի հավաստիությունը:

Դիտվել է 2119 անգամ:
Print Friendly

Leave a Reply