Գետն ընկած 13-ամյա տղայի որոնողական աշխատանքները շարունակվում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 19, 2013 12:04

Փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփար գյուղի մոտ` 2000 թ. ծնված Արսեն Բալայանը ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ ԱԻ արձագանքման, մարզային փրկարարական վարչության օպերատիվ և Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:

Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը:

Ժամը 00.25-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել փետրվարի 19-ին, ժամը 9.00-ից:

 

Դիտվել է 1306 անգամ:
Print Friendly

Leave a Reply