Ռոնալդինիոն Բրազիլիա չի վերադառնա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 2, 2010 14:57

Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի  հարձակվող Ռոնալդինիոն մտադիր չէ հեռանալ այդ թիմից:

Բրազիլացի հանրածանոթ մարզիկը պատրաստվում է մերժել բրազիլական «Ֆլամենգո» ակումբի ղեկավարության առաջարկը: Նա չի ուզում վերադառնալ հայրենիք և համալրել «Ֆլամենգոյի» կազմը: Փոխարենը Ռոնալդինիոն ցանկանում է աշխատանքային նոր պայմանագիր կնքել իտալական ակումբի ղեկավարության հետ:

Ֆուտբոլիստի եղբայրը, որը կատարում է նաև նրա գործակալի պարտականությունը, հանդիպել է բրազիլական թիմի ներկայացուցիչների հետ, սակայն բանակցությունների ընթացքում կողմերին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ: Այդ է պատճառը, որ Ռոնալդինիոն, որոշել է  ընդունել «Միլանի» ղեկավարության առաջարկը և այդ թիմի կազմում խաղալու իր պայմանագրի ժամկետը երկարաձգել ևս երկու տարով: Ընդ որում, նոր պայմաններով նրա աշխատավարձը նվազելու է 25 տոկոսով:

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply