Մզկիթներում պետք է թույլատրել քրդերենով քարոզ կարդալ. Էրդողան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 11:59

Թուրքիայի վարչապետ Էրդողանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և “համոզմունքի առաջներդներ”-ի հետ միասին վերջերս Մարդինում մասնակցել է երեկոյան ճաշկերույթի, հաղորդում է թուրքական “T24” կայքը:

Վարչապետը, անդրադառնալով մզկիթներում քրդերենով քարոզ կարդալու վերաբերյալ հարցին, ասել է. “Կարևորը այն չէ, թե ինչ լեզվով ես ասում, կարևորը այն է, թե ինչ ես ասում: Առանց այդ էլ արաբերենով քարոզ կա: Եթե ինչ-որ մեկը ասում է` Ես քրդերենով ավելի լավ եմ ընկալում, ապա պետք է ընդառաջել”:

Հիշեցնենք, որ համաձայն վերջերս ընդունված օրինագծի առաջին հոդվածի`ամբաստանյալները դատարանում կարող են պաշտպանվել մայրենի լեզվով: Նրանք նաև կարող են պահանջել թարգմանիչ`մեղադրական զեկույցի ընթերցման և իր պաշտպանական ճառի ժամանակ: Թարգմանիչին հատուկ ցուցակից ընտրելու է ամբաստանյալը: Սա վերաբերում է նաև քրդերեն լեզվին:

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply