“Le Figaro”-ն անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 19, 2013 11:50

Ֆրանսիական հեղինակավոր “Le Figaro”-ն հոդված է հրապարակել ՀՀ նախագահական ընտրությունների մասին: Ներկայացնում ենք ֆրանսիական պարբերականի հրապարակումից մի հատված:

“Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի հաղթական պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար. պատերազմ, որը նախկին խորհրդային հանրապետության անկախությունից ի վեր հայրենասիրության ներշնչման աղբյուր է հանդիսանում: Նա եղել է ներքին գործերի նախարար, 2008թ. գերագույն աստիճանին հասնելուց առաջ 2007թվականին եղել է վարչապետ:

Եվրամիության հետ նրա մերձեցման քաղաքականությունն ունի առավելություն այն առումով, որ հակազդեցության չի մղում Մոսկվային, որն իր ռազմական ներկայության շնորհիվ կարող է վստահ լինել իր հարավային հարևանի ազնվության վրա:

“Մենք միայն Նախագահ չենք ընտրում, այլ նաև Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար”,-հիշեցնում է նախագահական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անվտանգության գործոնը, որը երկու թշնամական հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի պատճառով խիստ կարևորվում է հայերի կողմից, ապահովում է բնակչության մի ստվար հատվածի վստահությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ”:

Դիտվել է 1368 անգամ:
Print Friendly

Leave a Reply