ICES-ը գոհ է նախագահական ընտրությունների արդյունքներից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 19, 2013 11:48

Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի / ICES/ գնահատմամբ Հայաստանում կայացած  նախագահական  ընտրություններն ացել են  միջազգային  չափանիշներին  համապատասխան: Կենտրոնի  նախագահ  Ալեքսանդր Ցինքերի /Իսրայել/ համոզմամբ հաղթեց  հայ  ժողովուրդը,  ընդգծված  խոչընդոտներ  չի նկատվել, թեև եղել են  նկատողություններ, զգուշացումներ, սակայն դրանք քանակապես մեծ չէին:

”Ընտրությունների  արդյունքում հաղթեց  գործող  նախագահ Սերժ Սարգսյանը: Որպես  նախագահ, պետք է ասեմ, որ եղել են  մրցակցային  ընտրություններ: Թեև  մենք  այցելել ենք միայն 134  ընտրատեղամասեր, սակայն տեղյակ ենք  եղել  նաև  մյուս  ընտրատեղամասերում  ընթացող քվեարկության  արդյունքերին: Արտառոց  խախտումներ  չեն  արձանագրվել:  Միջազագիյն  կենտրոնի  գնահատմամբ ընտրությունները լեգիտիմ են,  միջազգային  նորմերին  համահունչ”,-ասաց Ալեքսանդր Ցինքերը:

Փորձագիտական  կենտրոնի անդամ Լիդիա Լաուսոնը նշեց, որ  Հայաստանում  ընթացող ընտրական  գործընթացներին մասնակցում է  երրորդ անգամ: Իր  ելույթում տիկին Լաուսոնը նշեց, որ այնուհանդերձ եղել են   մի քանի  խախտումներ,  մասնավորապես նշեց, որ մի քանի ընտրատեղամասերում  ցուրտ է եղել, հանձնաժողովների անդամները  դժգհել են ցրտից, որ  ,  օրինակ  մեկ ընտրատեղամասում նկատվել է  15 –ից ավելի ընտրողների  կուտակումներ,  նման  դեպքեր արձանագրվել են  այլ տեղամասերում  նույնպես: “  Երևանում ընտրողներից  մեկը  հայտնեց, որ քվեարկությունից  երկու  ժամ անց  թանաքն անհետացել է: Մեկ այլ ընտրատեղամաս շուրջ երկու  ժամ  հոսանքազրկվել է,  հանձնաժողովի անդամներն աշխատել են  մոմի լույսի  տակ “,-ասաց Լիդիա Լաուսոնը:

Աննա Կուրդովան /Չեխիայի  հանրապետություն/ հայաստանյան  ընտրություններին  մասնակցում է  2003-ից: Նա  նշեց, որ անցած   տասը  տարիների  ընթացքում  հայ  ժողովուրդն անցել է  ժողովրդավարության  ճանապարհով: “Եթե  համեմատելու  լինենք  մեր  նախագահական  ընտրություններին, ապա Հայաստանում ընտրություններն անցել են  նորմալ: Բոլոր  ընտրատեղամասերում  հանձնաժողովի անդամները  հիանալի  պատրաստված էին  և  քաջատեղյակ  իրենց  պարտավորությունների մանրամասներին: Ամեն  ինչ  կատարվում էր  ճիշտ  և  օրինականության  սահմաններում,  նրանք օգնում էին ընտրողներին քվեարկելու, թույլ տեսողություն ունեցող  մադկանց  համար կար  քվեարկելու  հնարավորություն,  գրեթե  բոլոր  ընտրատեղամասերում  կային  խոշորացույցներ,  մի  բան, որ  շատ երկրներում չեմ  նկատել: Կարծում եմ,   հաջորդ  ընտրությունները  կանցնեն  էլեկտրոնային  տարբերակով: Ես բարձր եմ  գնահատում   աշխատանքային  մթնոլորտը: Ու  նաև շնորհակալ եմ  հայ  ժողովրդին   իր հյուրընկալ  վերաբերմունքի  համար”:

 

Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply