Չելյաբինսկում երկնաքարի բեկորների թեժ առևտուր է ծավալվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 11:59

Երկնաքարի անկումը Չելյաբինսկի բնակիչներին նոր բիզնեսի հնարավորություն է ստեղծել. վաճառել քարեր, որոնք թեկուզ մի քիչ նման են երկնաքարի:
Երկնաքարի անկումից հետո  Եվանժելինա գյուղում երկնային մարմնի բեկորներ էին սփռվել: Մարդիկ արդեն մի քանի օր զբաղված են սև հատիկները հավաքելով ու համացանցում վաճառքով:
Բնականաբար, քարերի իսկությունը հաստատող ոչ մի փաստաթուղթ չկա: Գներն էլ խիստ տարբեր են, օրինակ` մի վաճառող գտածոյի համար 30 հազար ռուբլի է ակնկալում:

”Բոլորը փորձում են աշխատել: 2 երիտասարդ 3 քար են վաճառել սիսեռի հատիկի չափ` 15 հազար ռուբլով”,-պատմել տեղաբնակներից մեկը:
Հիմա համացանցը հեղեղված է նման հայտարարություններով: Տիեզերական բեկորներն օրինակ, Մագնիտոգորսկում փորձում են վաճառել 400 հազար ռուբլով (պարզվում է` բեկորները նաև այնտեղ են հասել): Վաճառքում, ի դեպ կան նաև 200 կգ քաշով բեկորներ:
Օտարերկրացի հավաքորդները պատրաստ են 1000 դոլար վճարել դրանց համար: Սակայն մինչև Եվանժելիկա գյուղում “տիեզերական” վերավաճառողների հայտնվելը  սիսեռաչափ բեկորները հետաքրքրում էին  միմիայն գյուղի երեխաներին:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply