Ընտրություններ 2013. ԱԺ պատգամավորների մասնակցությամբ արձանագրված միջադեպի վերաբերյալ նյութերը կուղարկվեն ՀՔԾ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 19, 2013 8:16
2013թ. փետրվարի 18-ին` ժամը 17:45-ի սահմաններում Գյումրու թիվ 34/36 ընտրատեղամասում ԱԺ պատգամավորներ՝ Ռուբեն Հակոբյանի եւ Սուքիաս Ավետիսյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի քննությունը կիրականացնի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում ենք, որ միջադեպի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել նաեւ թիվ 34/36 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը եւ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր։
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, պահանջվել են ոստիկանությունում նախապատրաստված նյութերը եւ կուղարկվեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն։






Facebook
Tweet This
Email This Post
