Սկանդալ ԵՄ-ում. Nestle-ի արտադրանքում կրկին ձիու միս է հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 6:42

ԵՄ երկրներում կրկին սկանդալ է. շվեյցարական Nestle ընկերության արտադրանքի մեջ կրկին ձիու միս է հայտնաբերվել:

Իսպանիայում ու Իտալիայում կատարված ԴՆԹ-թեստը ցույց տվեց, որ ընկերության որոշ արտադրատեսակներում ձիու միս է ` տավարի մսի փոխարեն: Արդյունքների  ստացվելուց հետո   ընկերությունը հետ է  կանչել իր ապրանքի մի մասը:

Անցած ուրբաթ Բրյուսելում  ԵՄ փորձագետների արտակարգ նիստ տեղի ունեցավ. որոշվեց անհապաղ ԵՄ բոլոր երկրներում  կատարել մսամթերքի անալիզ` ձիու միս հայտնաբերելու նպատակով:

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply