Բրյուսելի օդանավակայանում 10 կգ ադամանդ են գողացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 6:15

Չարագործները Բելգիայի օդանավակայանում, ինքնաթիռի շարժասանդուղքի մոտ թալանել են ինկասատորներին: Deredactie-ն գրում է, որ 8 մարդուց կազմված խումբը  մարդատար մեքենայով ու բեռնատարով քանդել է մետաղական արգելապատնեշը և մտել թռիչքադաշտ: Ինքնաթիռը պետք է արժեքավոր բեռը Ցյուրիխի Brinks ընկերությանը  հասցներ: Գողերը  զենքի օգնությամբ  ինկասատորներից  հափշտակել են շուրջ 10 կգ ոսկի և ադամանդ: Պատահարի  պատճառով տուժածներ չկան: Ավելի ուշ հայտնաբերվել է այրված բեռնատարը:

Գողոնի մոտավոր արժեքը գնահատվում է մի քանի մլն եվրո:

Մի քիչ ավելի փոքրարժեք գողություն այս նույն օդանավակայանում կատարվել է 2005-ին: Ի դեպ, օրերս նույն օդանավակայանից դեռահասը կարողացել էր ստուգումից խուսափել ու Իսպանիա թռչել` ճամպրուկում թաքնված:

Դիտվել է 1598 անգամ:
Print Friendly

Leave a Reply