Միսիսսիպիում պաշտոնապես նոր են վերացրել ստրկությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 6:00

Ամերիկյան վերջին նահանգը, որը ԱՄՆ Սահմանադրության մեջ ստրկությունը վերացնող 13-րդ ուղղումն է կատարել, Միսիսսիպի նահանգն է: Դա կատարվել է ողջ երկրի տարածքում ստրկությունը վերացնելու օրենքը ուժի մեջ մտնելուց 148 տարի անց:

Ստրկությունը վերացնելու “մեղավորը” Միսիսսիպիի համալսարանի անատոմիայի դասախոս ու նեյրովիրաբույժ Ռանժան Բաթրան  է: Դիտելով Սթիվեն Սփիլբերգի “Լինքոլն” ֆիլմը, Բաթրան որոշեց ստուգել, թե նահանգներից որը երբ է վավերացրել 13-րդ ուղղումը ու, ի զարմանս իրեն, պրոֆեսորը հայտնաբերեց, որ դրանցից մեկը` Միսիսսիպին,  դա մինչ օրս չի կատարել: Պարզվեց նաև, որ 1995-ին Միսիսսիպի նահանգը վավերացրել է  13-րդ ուղղումը, սակայն պաշտոնական ուժ այն չի ստացել, քանի որ փաստաթղթի պատճենը չի ուղարկվել ԱՄՆ-ի դաշնային ռեեստր: Փաստորեն, նահանգում  թեև ձևական,բայց  շարունակում էր գործել ստրկությունը:

Դոկտոր Բաթրան սխալմունքի մասին փետրվարի 7-ին տեղեկացրել է համապատասխան մարմիններին:

ԱՄՆ Սահմանադրության 13-րդ ուղղումն ուժի մեջ է  մտել 1865-ի դեկտեմբերի 6-ին, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում այն վավերացրին նահանգների ¾ մասը (այն ժամանակ գոյություն ունեցող նահանգներից 36-ը): Որոշ նահանգներ այդ քայլին են գնացել 100 տարի անց: Օրինակ Կենտուկիում դա արվել է 1976-ին:

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply