Ռուս քաղաքական գործիչ. Ռուսաստանում ծխելը արգելող օրենքի նման շատակերությունը և չափից շատ սեքսը արգելող օրենքներ պետք է ընդունվեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2013 23:42

Ըստ ռուս քաղաքական գործչի հանրային վայրերում ծխելը արգելող օրենքի նման, չափից շատ ուտելը և ավելորդ սեքսը արգելող օրենքներ պետք է ընդունվեն:

Վաղը ռուսական Դուման պատրաստվում է հանրային վայրերում ծխելը արգելող նոր օրենք ընդունել:

Երկրի Լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժերենովսկիի պնդմամբ՝ միայն այս օրենքը բավական չէ: Հատուկ կանոնակարգով պետք արգելվեն շատակերությունը և չափից շատ սեքսը:

«Մենք պետք է սահմանափակենք շատակերությունը: Մեր ժողովուրդը չափից շատ սնվող և չափազանց գեր է» ասել է Ժիրինովսկին տեղական ռադիոյին տված հարցազրույցում:

Ըստ նրա ռուսները սահմանված ժամանակից ավելի քան 20 տարի շուտ են մահանում՝ շատակերության, ծխելու և չափից շատ սեքսի  պատճառով:

Նրա կարծիքով սեքսը պետք է հատուկ լիցենզիայի միջոցով սահմանափակվի մինչև եռամսյակը մեկ անգամ, իսկ ծխողները պետք է միայն ծխեն իրենց սեփական տանը կամ մեքենայում՝ մենակ լինելու դեպքում:

Նա ավելացրել է, որ ամենուր՝ Եվրոպայում, Ամերիկայում կամ Ճապոնիայում մարդիկ ավելի երկար են ապրում, իսկ ինչո՞ւ իրենք պետք է զոհվեն:

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply