ԿԸՀ ամենաթարմ տվյալները. Սերժ Սարգսյան` 80,27 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյան` 14,12 տոկոս

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 23:27

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում օնլայն ռեժիմով սկսել է նախագահական ընտրությունների նախնական տվյալների հրապարակումը: Ժամը 22:45-ի տվյալներով մշակվել են քվեաթերթիկների 0:43-ը: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

1. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյան  80,27% (5259 ձայն)

2. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան – 14,12% (925)

3. որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյան – 3,79% (248)

4. «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյան- 0,72% (47)

5. «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան – 0,69% (45)

6. «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյան – 0,23% (15)

7. ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյան- 0,2% (13):

NEWS.am

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply