ՀՀ նախագահի Տաշիրի շտաբը պարզաբանում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 23:00

Այսօր որոշ լրատվամիջոցներ տեղեկացրել են, որ ՀՀ դատախազության թեժ գծին ստացված ահազանգերից մեկը վերաբերել է Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանին: Մասնավորաբար, ըստ դատախազության կայքէջի, փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծին զանգահարել է Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Ս. Մարգարյանը եւ հայտնել, որ իբր “տարածաշրջանի բոլոր գյուղերում ՀՀԿ կողմից մեկ անձին 25 կգ չափաբաժնով ալյուր է բաժանվում, իսկ գյուղապետերը 5000 դրամ ընտրակաշառք են բաժանում: Գումարը քիչ համարողներին տալիս են 10 000 դրամ: Հեռախոսազանգի հեղինակը միաժամանակ նշել է, որ իրեն էլ են ընտրակաշառք առաջարկել, սակայն չի վերցրել, իսկ կոնկրետ անուններ նշել չի կարող”:
Հիշյալ հաղորդումն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի բաժին:
ՀՀ նախագահի Տաշիրի շտաբից հայտնում են, որ այս ամենը հերյուրանք է և իրականությանը չի համապատասխանում: Հեռախոսազանգի հեղինակի արարքն ընդամենը նպատակ է ունեցել խաթարելու ընտրությունների բնականոն ընթացքը, ստվեր գցելու կուսակցության և այն ղեկավարող թեկնածուի համբավի վրա:

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply