ԵՄ-ն պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2013 22:51

ԵՄ-ն նախաձեռնել է պատժամիջոցների մի նոր շարք ընդդեմ Հյուսիսային Կորեայի՝ նախորդ շաբաթ միջուկային փորձարկում անցկացնելու առնչությամբ:
Ձեռնարկող միջոցառումները ներառում են ֆինանսական սահմանափակումներ, զբոսաշրջության արգելք և անհատների ակտիվների սառեցում:
«Դա [պատժամիջոցների] մի կոշտ փաթեթ է, որի նպատակն է հայտնել, որ մենք ընդդիմանում ենք միջուկային փորձարկմանը», – Ֆրանսպրես լրատվական գործակալությանը ասել է ԵՄ – ի մի բարձրաստիճան դիվանագետ, որը խնդրել է չբացահայտել իր անունը:
Հունվարի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդլայնել է հյուսիսային Կորեայի դեմ կիրառվող պատժամիջոցների ծավալը՝ ավելացնելով երկրի պետական տիեզերական գործակալությանը, չորս առևտրային ընկերություններին և անհատներին արդեն իսկ գործող ՄԱԿ-ի պատժամիջոցների ցուցակում:

Դիտվել է 1674 անգամ:
Print Friendly

Leave a Reply