ԵՄ-ն քայլեր կձեռնարկի Google-ի դեմ. ֆրանսիական գործակալություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2013 22:43

Եվրոպական տվյալների պաշտպանության մի քանի գործակալություններ պատրաստվում են քայլեր ձեռնարկել ԱՄՆ ինտերնետի հսկա Google-ի դեմ, քանզի ընկերությունը չի գործել ԵՄ գաղտնիության պահպանման մասին օրենքին համապատասխան:
Հոկտեմբերին տվյալների պաշտպանության գործակալությունները նախազգուշացրել են Google-ին, որ ընկերության նոր գաղտնիության քաղաքականությունը համահունչ չէ ԵՄ օրենքների հետ, և չորս ամիս ժամկետ են տվել անհարթությունները շտկելու համար, այլապես ընկերության դեմ կհարուցվի դատական գործ:
Ֆրանսիայի CNIL տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացրել է, որ պայմանավորվածությունից չորս ամիս անց Google-ը չի արձագանքել ներկայացրած հանձնարարականներին:
Google-ը մեկնարկել է իր նոր գաղտնիության քաղաքականությունը 2012թ մարտին, որին համաձայն օգտատերերի համար մշակվում են թիրախային ուղղվածություն ունեցող գովազդներ: Այս քայլը հեշտացնում է մի շարք ծառայությունների քաղաքականությունը, ինչպիսիք են Gmail-ը, YouTube-ը, Android հեռախոսային համակարգը, սոցալական ցանցերը և համացանցային որոնումները:
Այդուամենայնիվ նորարարությունը քննադատության է արժանացել և՛ ամերիկյան և՛ եվրոպական սպառողների շահերի պաշտպանության խմբերի կողմից:
Քննադատները ընդդիմանում են, պատճառաբանելով որ աշխարհի խոշորագույն որոնողական համակարգի օպերատորներին ընձեռնվում է աննախադեպ հնարավորություն վերահսկել իր օգտատերերին:
Google-ը երկուշաբթի պատասխանել է, որ այն չի խախտում եվրոպական օրենքները:

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply