Մոլորակի ամենադիմացկուն կենդանին՝ ջրարջը կարող է գոյատևել ամենէքստրեմալ պայմաններում, ինչպես նաև լողալ տիեզերքում և ապրել մինչև 200 տարի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2013 22:34

Խավարասեր անունով հայտնի միջատը կարող է դիմանալ նույնիսկ ատոմային ռումբի պայթյունին:
Սակայն «բնության ամենադիմացկուն արարած» անունը ստացած մեկ այլ կենդանի շատ ավելի դիմացկուն է, քան խավարասերը:
Դանդաղաշարժը, որը նաև հայտնի է ծովարջ անվամբ, զարմանալիորեն կարողանում է դիմանալ բնության ամենաէքստրեմալ պայմաններում:
Ոչ այնքան երևելի, փոքրիկ և պիգմենտավորված արտաքինով, 900 տեսակ ունեցող կենդանուն կարելի է հանդիպել ամենուր՝ ամենաբարձր լեռներից, մինչև օվկիանոսի խորը ջրերը:

Կարող ենք այդ 1 մմ չափեր ունեցող արարածին եռացնել, սառեցնել, չորացնել, ճառագայթահարել, սակայն նրանք այնքան ճկուն են, որ միևնույն է շուրջ 200 տարի ողջ կմնան:
Ջրարջերը կարող են դիմանալ -457 աստիճանից ցածր ցրտին, 357-ից բարձր տաքությանը և 5,700 աստիճանը ճառագայթմանը, ընդ որում այդ ճառագայթման 10-20 աստիճանը կարող է մահացու լինել մարդու համար:
Կենդանիները կարող են տասնամյակներ շարունակ գոյատևել առանց ջրի, ինչպես նաև տիեզերքում:

Դիտվել է 1614 անգամ:
Print Friendly

Leave a Reply