Քաղցկեղի դեմ ավելի քան երկու ամիս Կուբայում բուժվելուց հետո Ուգո Չավեսը վերադարձել է Վենեսուելա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2013 21:19

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Կուբայում երկու ամիս բուժվելուց հետո վերջապես վերադարձել է Վենեսուելա:
Չավեսը Twitter-ում հրապարակած հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնել Կուբայի նախագահին, ինչպես նաև նախկին առաջնորդներ Ռոլ և Ֆիդել Կաստրոներին:
Նա իր հարապարակման մեջ շնորհակալություն էր հայտնել նաև Վենեսուելայի ժողովրդին իրենց օժանդակության համար և տեղեկացրել, որ այժմ ինքը բուժումը շարունակելու է իր հայրենիքում:
Դեկտեմբերի 10-ից ի վեր, ինչ Չավեսը բուժման նպատակով մեկնել էր Կուբայի Հավանա քաղաք, ոչ մի տեղեկություն չէր հայտնել իր առողջական վիճակի մասին:
Հայտարարությունը մարնրամասներ չի պարունակում նրա վերադարձի պատճառի և թե արդյո՞ք նա կշարունակի իր աշխատանքը կաբինետում, թե՞ ոչ:
Ամեն դեպքում ընդիմադիր ուժերը պահանջում են, որպեսզի Չավեսը բացատրի իր ազգին, թե ինչու չի հայտնել իր հիվանդության մանրամասների մասին:
Նախքան Կուբա մեկնելը Չավեսը գիտակցում էր իր վիճակի ռիսկային լինելը և հանձնարարել էր վարչապետ Նիկոլա Մադուրոյին նոր ընտրություններ անցկացնել, եթե քաղցքեղի պատճառով ինքը չկարողանա վերադառնալ իր պաշտոնին:
Վերջին շաբաթվա ընթացքում Մադուրոն հեռուստատեսությամբ ցուցադրել է վերջին շաբաթվա ընթացքում Հավանա կատարած իր այցի ընթացքում Չավեսի ստորագրած փաստաթղթերը՝ դրանով իսկ հաստատելով, որ նա շարունակում է մնալ իր պաշտոնին:
Ըստ Մադուրոյի՝ Չավեսը ներկայումս բարդ բուժում է ստանում, սակայն չի մանրամասնել այդ բուժման էությունը:
58-ամյա Չավեսը 2011թ-ի հունիսից Կուբայում բուժվում է քաղցքեղի դեմ:

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply