Շաքարն արդյունավետ կերպով սպիացնում է վերքերը.հետազոտություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2013 21:10

Սովորաբար, մասնագետներն ասում են, որ շաքարը վնասակար է: Սակայն, այս անգամ նրանք հակառակ պնդմամբ են զարմացրել; Պարզվում է, որ շաքարն օգնում է բուժել վերքերն այնպես, ինչպես հակաբիոտիկները:

Հետազոտությունը ցույց տվեց, որ շաքարավազը ոտքերի վերքերին լցնելով, վերքից հեղուկը ներծծվում է վիրակապի մեջ` այդպիսով արագացնելով ապաքինման պրոցեսը: Ի դեպ, այդ միջոցը լավ հայտնի է  աֆրիկյան բժշկության մեջ: Դրա մասին պատմել է Զիմբաբվեում ծնված մասնագետը,նա փոքր տարիքում հիշում է, թե ինչպես էին շաքարավազն օգտագործում բուժման նպատակով:

Փորձարկման ընթացքում, այն հիվանդը, որի աջ ոտքն անդամահատվել էր ու  ձախից հեռացվել զարկերակների մի մասը,  ենթարկվեց “շաքարային բուժման”: Բանն այն է, որ նրա աջ ոտքի վերքերը շատ դժվար էին ապաքինվում, իսկ ավանդական եղանակոով այդ խնդիրը ոչ մի կերպ չէին կարողանում լուծել: Սակայն, երբ հիվանդի ոտքին դրեցին շաքարավազով սպեղանի,  ազդեցությունը շատ չուշացավ: Վերքը կտրուկ կսեց փոքրանալ: Ինչպես նշում է  MedDaily-ն,առաջին վիրակապի համար ծախսվել է մեկ տարրա շաքարավազ, իսկ երկրորդ շաբաթ` 4-5 թեյի գդալ:

Նման փորձ է կատարվել ևս 35 հիվանդների հետ ու ամեն անգամ “շաքարային բուժումը” լավ արդյունքներ  է տվել:

Դիտվել է 1506 անգամ:
Print Friendly

Leave a Reply