ՄԻՊ գրասենյակի թեժ գիծն այսօր 129 ահազանգ է ստացել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 21:03

Նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրվանից մինչև փետրվարի 18-ը Պաշտպանի 116 թեժ գծին ընտրությունների վերաբերյալ եղել է 63 ահազանգ։

Այսօր ժամը 8.00-ից մինչև 19.00-ն Պաշտպանի 116 թեժ գիծը ստացել է 129 ահազանգ։ Առանձին դեպքերում թեժ գծի մասնագետները տրամադրել են իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում Պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են դեպքի վայր։ Գրանցվել է արագ արձագանքման 29 դեպք։

Նշենք, որ Օմբուդսմենի աշխատակազմի 22 շարժակազմերն այսօր առավոտյան ժամը 8.00-ից շրջայցեր են կատարել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում՝ իրականացնելով մշտադիտարկումներ տարբեր ընտրատեղամասերում։

Վաղն առավոտյան Պաշտպանի աշխատակազմը կներկայացնի ամփոփիչ տեղեկատվություն ահազանգերի վիճակագրության վերաբերյալ, որտեղ կներկայացվեն ավելի մանրամասն տվյալներ նախագահական ընտրությունների նախընտրական փուլի, ինչպես նաև քվեարկության օրվա ընթացքում տեղ գտած խնդիրների վերաբերյալ։

Դիտվել է 1451 անգամ:
Print Friendly

Leave a Reply