ԱՄՆ-ում կինը սպանել է Ռուսաստանում որդեգրած 3-ամյա երեխային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2013 20:34

Տեխասում կինը սպանել է Ռուսաստանում որդեգրած 3-ամյա տղային: Դրա մասին հայտնել է ՌԴ երեխայի իրավունքների իրավասու Պավել Աստախովը:

“Տեխաս նահանգում սպանվել է ռուս երեխան: Սպանությունը կատարվել է հունվարին: ՌԴ դեսպանատունն դրա մասին տեղյակ է եղել, չնայած ԱՄՆ  Պետդեպարտամենտի կողմից  ոչ մի ռեակցիա չկա: Երեխան մահացել է մինչ շտապ օգնությունը կհասներ:   Դիահերձող բժիշկն ասել է, որ երեխան բազմաթիվ վնասվածքներ ուներ”:

Որդեգրված ռուս երեխաների նկատմամբ  օտարերկրացիների դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքերը ստիպել են ընդունելու “Դիմա Յակովլևի” օրենքը, որով ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է որդեգրել ՌԴ երեխաներին: Օրենքը գործում է այս տարվա հունվար ամսից:

Դիտվել է 1480 անգամ:
Print Friendly

Leave a Reply