Այստեղ ևս խախտումներ չկան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 17:00

Շենգավիթ վարչական շրջանի 11/22 ընտրական տեղամասում 1913 ընտրողից ժամը 17:00 –ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են 990 քաղաքացի: Հանձնաժողովի նախագահ Անահիտ Շառոյանի փոխանցմամբ ընտրողների ակտիվություն է նկատվել առավոտյան ժամերին, տարեց ընտրողներին օրենքի սահմաններում ցուցաբերվել է օգնություն: Հանձնաժողովի կողմից գրանցված միակ ընտրախախտումը եղել այն, որ մի երիտասարդ ցանկացել է լուսանկարել ընտրողներից մեկի քվեարկության գործընթացը: Ինչպես բազմաթիվ ընտրատեղամասերում այստեղ նույնպես ներկա էին միայն Սերժ Սարգսհանի և Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձիք:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply