Այստեղ էլ խախտում չկա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 16:45

Նոր Նորք վարչական շրջանի 3/32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մերի Եգորյանը “ Անկախի “ հետ զրույցում ասաց, որ մինչ այս պահը ընտրատեղամասում 1800 ընտրողից քվեարկել է 740 քաղաքացի:
Տիկին Եգորյանի հավաստմամբ հանձնաժողովում բասցակա անձինք չկան, որևէ խախտում, անգամ նկատողություն չի արձանգրվել: “ Վստահ եղեք, որ դա կարող են հաստատել նաև Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձիք “:
85-ամյա Գագիկ Հովսեփյանը ընտրատեղամաս է եկել կնոջ հետ:”Եկել եմ քաղաքացիական պարտքս կատարեմ, ու կատարեցի: Ցանկությունս այն է, որ աշխատանք, մի կարգին աշխատավարձ ու թոշակ լինի, մնացածը կստեղծենք “,-ասաց տարեց ընտրողը:

Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply