Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 19:44

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է հայտարարություն, որ Շենգավիթ համայնքի անձնագրային բաժնի կողմից ներկայացված թիվ 12/14 ընտրատարածքի ընտրացուցակներում կան անճշտություններ, Շիրակի 20շ., բն. 16 հասցում երկու անձի փոխարեն գրանցված են են հինգ անձի անուններ:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ վերը նշված հասցեում հաշված են ընտրելու իրավունքի ունեցող հետևյալ անձինք.
1. Գրիգոր Մովսեսի Դանիելյանը-14.05.2002 թ.-ից՝ մշտական հիմունքներով,
2. Անահիտ Արշավիրի Նիկալայանը-13.12.2000 թ.-ից՝ մշտական հիմունքներով,
3. Արմինե Սամվելի Հակոբյանը-24.08.2011 թ.-ից՝ ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելու մասին տեղեկանքի հիման վրա,
4. Լևոն Հովհաննեսի Սարգսյանը՝ 28.10.2010 թ.-ից՝ ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելու մասին տեղեկանքի հիման վրա,
5. Գոհար Թորգոմի Ադիլխանյանը՝ ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելու մասին տեղեկանքի հիման վրա:
Հայտարարությունում նշված հասցեում բոլոր անձանց հաշվառումներն իրականացվել են ՀՀ օրենսդրության պահանջների հստակ պահպանմամբ:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս պարզաբանում է, որ բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձն իրավասու է դիմելու անշարժ գույքի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն՝ սեփականության կամ օգտագործման իրավունչ չունեցող անձին ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ սահմանված կարգով հաշվառումից հանելու խնդրանքով:
Նշված անձանց հաշվառումից հանելու վերաբերյալ դիմում լիազոր մարմինը չի ստացել:
Հաշվառման հիմքերը գտնվում են Չարբախի անձնագրային ծառայությունում:

ՀՀ ոստիկանություն

Դիտվել է 1940 անգամ:
Print Friendly

Leave a Reply