“Մալաթիան մեր տունն է”

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 19:39

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 8/05, 8/06 7 8/o7 ընտրատեղամասերում քվեարկությունն անցնում է հանդարտ, առանց էական խախտումների:
8/05 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վահագն Դավթյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ընտրատեղամասի 1550 քվեարկողներից մինչ ժամը 18:50-ը քվեարկել է 870 քաղաքացի: Ընտրատեղամասում ակտվի վերահսկողություն էին կատարում հատկապես միջազգային դիտորդները:
8/06 տեղամասի հանձնաժողովի նախագահ Մարիետա Մկրտչյանը գոհ չէ ընտրողների ակտիվությունից: “Մի տեսակ առանց պայքարի ընտրություններն են: Սա պայքար չէ: Թեկնածուների վստահված անձիք նույնպես պասիվ են: Նման ընտրապայքարի առաջին անգամ եմ մասնակցում: Թեև խախտումներ չեն արձանագրվել, սակայն ընտրությունն ընդհանուր առմամբ ակտիվ չէ “: Մեր այն հարցին, թե ընտրատեղամասի շրջակայքում հավաքված մարդիկ չեն խոչընդոտում քվեարկության ընթացքը, տիկին Մկրտչյանն ասաց. “Այս տարածքում բոլորն իրար ճանաչում են, Մալաթիան մեր տունն է “:
8/ 07 ընտրատեղամասի 3673 ընտրողից 18:50 –ի դրությամբ քվեարկել էր 825-ը:Հանձնաժողովի նախագահ Վրեժ Իսաբեկյանի փոխանցմամբ ընտրողների ակտիվ հոսքը նկատելի էր առավոտյան ժամերին և կեսօրից հետո: Նա հույս հայտնեց, որ այս ընտրատարածքի մարդիկ չեն զլանա և անպայման կգան քվեարկելու, որ 825-ը դեռ վերջնական թիվը չէ: Նա նաև հավելեց, որ ընտրատեղամասում որևէ ընտրախախտում չի արձանագրվել:

Դիտվել է 2112 անգամ:
Print Friendly

Leave a Reply