ՀՀ նախագահի ընտրությունները «Ակօսի» գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի աչքերով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 17:55

«Ակօսի» գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը այսօր Երևանում է և տեղում է հետևում ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքին: Հետաքրքրական է, որ Քոփթաշը իր հոդվածը արդարացիորեն վերնագրել է «Հայաստանում «միակից պետք է ընտրել» ընտրություններն այսօր են» Ահա, թե ինչպես է նա «Ակօսի» ընթերցողներին ներկայացնում հայաստանյան իրականությունը:
22-ամյա երիտասարդ Հայաստանի կարճ պատմության ամենաանհետաքրքիր ընտրական շրջանը ավարտվում է այսօր տեղի ունեցող ընտրություններով: Նախագահի թեկնածուները յոթն են, սակայն չի սպասվում, որ որևէ մեկը Սարգսյանի համար դժվարություն կառաջացնի: Մրցակցության բացակայությունը և երկրում յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ տեղի ունեցող և արդեն ավանդական դարձած ընտրակեղծքիների ստեղծած վատատեսությունը հաշվի առնելով կարելի է ավելի լավ հասկանալ, թե ինչու ժողովրդի մոտ ընտրությունների հանդեպ ոգևորություն չկա:
Հայաստանի առաջին արտգործ նախարար և այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Հրանտ Դինք հիմնադրամի կազմակերպած լրագրողների փոխայցելություններ ծրագրի շրջանակներում մեկ շաբաթով Թուրքիայից Հայաստան եկած լրագրողների հետ զրույցում նշել է. «Մինչ օրս այս երկրում չի կեղծվել միայն անկախության համար անցկացված հանրաքվեն»: Սրանից 22 տարի առաջ 99,5 տոկոսով անկախության օգտին քվեարկած հայաստանցիների անհաջողությունը հաջորդ շրջաններում առանց կեղծիքի ընտրություններ ունենալու գործում սև ստվերի պես կախվել է դժվարութկամբ ձեռք բերած անկախության արժեքի վրա:
Ընտրությունների հանդեպ եղած անվստահությունը ցինիզմի է վերածվել ժողովրդի մեջ ամեն տեղ տարածված քաղաքական խոսակցություններում: Փողոցում, սրճարանում, տաքսիում ում հետ էլ որ խոսես ասում է Սերժից դժգոհ լինելու մասին: Սակայն ոչ ոք չի կասկածում, որ ընտրություններում նա է հաղթելու: Կիրակի առավոտյան իմ նստած տաքսիի վարորդը Սարգսյանին նույնացրեց Անգլիայի թագուհու հետ, և դա այդպիսի կատակներից միայն մեկն է: Սակայն երիտասարդ վարորդի անհանգստությունը այն կապակցությամբ, թե Սարգսյանը Եղիսաբեթ թագուհու չափ երկար կկառավարի անտեղի է, քանի որ Հայաստանի սահմանադրության համաձայն նախագահը երկու շրջանից ավել չի կարող կառավարել:
Այնուհանդերձ ընտրությունների նկատմամբ ոգևորության բացակայության միակ պատասխանատուն Սերժ Սարգսյանը չէ, նույնքան պատասխանատու է նաև ընդդիմությունը: Այս իրավիճակը խորհրդային քաղաքականության խեղդող կնիքը կրող երիտասարդ պետության պարագայում գուցե կարելի է հասկանալ, սակայն միանգամայն ակնհայտ է, որ ժողովրդավար դառնալու համար դեռ շատ հաց ու պանիր է պետք ուտել:

Դիտվել է 1543 անգամ:
Print Friendly

Leave a Reply