Պակիստանցի շիաները պահանջում են, որ իրենց պաշտպանեն զինյալներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2013 17:38

Պակիստանցի շիաները իրենց դժգոհությունն են հայտնել երկուշաբթի օրը տեղի ունեցած ռմբակոծության վերաբերյալ, որի արդյունքում մահացել է 85 մարդ: Նրանք պահանջում են, որպիսի անվտանգության ուժերը պաշտպանեն իրենց սունի խմբավորումներից:
Ներկայումս երկրի անկայունության հիմնական աղբյուրներն են Թալիբանը և ալ Քաիդան: Այդուամենայնիվ սուննի ծայրահեղականները իրենցից նույնպես էական սպառնալիք են ներկայացնում:
Շիաները համբերությունը սպառվել է: Քուեթա քաղաքում, որտեղ տեղի է ունեցել ռմբակոծությունը, շիաները հրաժարվել են հողին հանձնել մահացածների դիակները մինչև բանակը և անվտանգության ուժերը չհետապնդնեն հանցավոր արարքի պատասխանատու Լաշքար-է-Ջհանգվի խմբավորմանը:
Շիաները 71 դիակները տեղադրել են իրեն պաշտամունքի վայրում: Համաձայն մուսուլմանական ավանդության մահացածների դիակները պետք է հողին հանձնվեն հնարավորինս շուտ:
Բողոքարարները նաև վանկարկել են «Դադարեցրե՛ք շիաների սպանությունը», և զգուշացրել, որ դիակները չեն թաղի, եթե իրենց պահանջները չիրականանան:

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply