Իրանը մեքենայությունների մեջ մեղադրվողներին կախաղան է հանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2013 17:28

Իրանի Գերագույն դատարանը հաստատել է մահապատժի դատավճիռը երկրում ամենախոշոր բանկային խարդախության մեջ մեղադրվողների նկատմամբ: Նրանցից մեկն էլ ցմահ բանտարկության է դատապարտվել: Կեղծ փաստաթղթերով նրանք կարողացել են 2,5 մլրդ դոլար ստանալ;

Ընդհանուր առմամբ այդ գործով 39 մարդ է ձերբակալվել, այդ թվում’ մի քանի պաշտոնյա; Նրանք նվազագույն դատավճռի են արժանացել;

Անցած տարի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հերքել էր Իրանի իշխանությունների մասնակցությունն այդ  գործին:

Դիտվել է 1545 անգամ:
Print Friendly

Leave a Reply