ՀՀ ոստիկանությունը վերստին պարզաբանում է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 18, 2013 17:17

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն է տարածվել, որ Աբովյան քաղաքի Երիտասարդության 1, բնակարան 46 հասցեում հաշվառված է միայն Իննեսա Կուրեխյանը, ով նկատել է, որ նույն հասցեում հաշվառված է նաև ոմն Սուսաննա:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ Սուսաննա Արկադիայի Հովհաննիսյանը (ծնվ. 08.02.1976 թ.) 28.04.2004 թվականին հաշվառվել է Աբովյան քաղաքի Երիտասարդական փ. 1 շենք 46 բն. հասցեում, սակայն բնակչության պետական ռեգիստրի պահոցում տեխնիկական վրիպման պատճառով հասցեն մուտքագրվել է Երիտասարդական փ. 1 նրբանց 46 բն.: Հասցեի անճշտությունը կշտկվի անձնագրային ծառայության կողմից:
ՀՀ ոստիկանությունը զանգվածային լրատվության միջոցներով բազմիցս պարզաբանել է ՀՀ ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված ընտրացուցակների անճշտության շտկման նպատակով դիմելու կարգն ու ժամկետները:
Հիշյալ անճշտության վերաբերյալ բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմինը որևէ հաղորդում չի ստացել:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դիտվել է 1586 անգամ:
Print Friendly

Leave a Reply