Որդին սպանել է մորը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 18, 2013 17:14

Փետրվարի 18-ին, ժամը 13.05-ին, Կենտրոնի շտապօգնության ենթակայանից հաղորդում ստացվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Հայտնում էին, որ հանկարծամահ է եղել մայրաքաղաքի Բակունցի փողոցի 13 տան բնակչուհի Հռիփսիմե Իգիթյանը:
Օպերատիվ խումբն արագ դեպքի վայր հասավ: Ոստիկանները տան ճաշասենյակում դրված մահճակալին հայտնաբերեցին Իգիթյանի դիակը` դեմքի վնասվածքներով և կրծքավանդակի ձախ շրջանում ծակած-կտրած երկու վերքերով:
Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում շուտով պարզվեց, որ ծեր կնոջը սպանել էր հարազատ որդին` Ավանի հոգեբուժարանում հաշվառված, 46-ամյա Աիգա Իգիթյանը, որը կարճ ժամանակ անց արդեն մանրամասնում էր ընդամենը ժամեր առաջ կատարված սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները:
Իգիթյանի պատմածով` հաճախ էր վիճում մոր հետ: Այդ օրն էլ հերթական վիճաբանությունն էր եղել, որը, ցավոք, ողբերգությամբ ավարտվեց:
Իգիթյանը ցույց տվեց նաև դանակը, որով երկու անգամ հարվածել էր հարազատ մոր կրծքավանդակին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply