Լևոն Զուրաբյանի դուստրը միտումնավո՞ր է աղմուկ բարձրացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 17:17

4/06 ընտրատեղամասում ընտրողների մեծ ակտիվություն է գրանցվել. ժամը 16:30-ի դրությամբ ընտրատարածքի 1920 ընտրողներից 1020-նն արդեն քվերակել է:

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գայանե Սիմոնյանի խոսքով` ընտրատեղամասում որևէ միջադեպ չի գրանցվել, ամեն ինչ անցել է հարթ, միայն. “Առավոտյան ժամը 11:00-ին հանձնաժողովի անդամներից մեկը միտումնավոր աղմուկ բարձրացրեց` փորձելով խափանել բնականոն աշխատանքը, թե իբր տեղամասում ընտրողների թիվը 19 հոգի է: Բայց դա նրա մոտ չստացվեց: Ես այդ պահին հաշվեցի և գրանցեցի 14 ընտրող, թույլատրելիից մեկ անձ էլ պակաս:  Բայց նա զանգահարեց իրենց համապատասխան մարմիններին, նրանք էլ զանգահարեցին լրատվամիջոցներին և այլն”,-պատմեց հանձնաժողովի նախագահը:

Նա նաև տեղեկացրեց, որ աղմուկ բարձրացրած հանձնաժողովի անդամը ՀԱԿ ներկայացուցիչ է` ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի դուստրը:

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply