Թուրքիայում ֆեմինիստները բողոքել են հայ լեզվաբան Սևան Նիշանյանի դեմ (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2013 17:03

Թուրքիայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանում Աստվածաբանությանը նվիրված առաջին կոնֆերանսի ժամանակ ֆեմինիստների խումբը փորձել է խանգարել ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանի ելույթը։
Կոնֆերանսի այն պահին, երբ ամբիոնին է մոտեցել Սևան Նիշանյանը` “Ղուրանի մշակութային և տերմինաբանական աղբյուրները” վերնագրով զեկույցը ներկայացնելու համար, նրա դեմ սկսել են բողոքել ֆեմինիստական խմբավորման անդամները։ Խմբի անդամներ պահել են պաստառ, որի վրա նացիստական խորհրդանիշի հետ մեկտեղ գրված է եղել «Ես քեզ սիրում եմ, Սևան»։
Նիշանյանը, դիմելով ֆեմինիստներին, ասել է. “Այսօրվա ժողովի թեման կանանց իրավունքները չեն: Մեկ այլ պայմաններում մեծ հաճույքեվ կխոսեմ կանանց իրավունքների մասին: Ասելու շատ բան ունեմ”:


Ֆեմինիստները գրավել են ամբիոնը և հայտարարել, որ թույլ չեն տա, որ Նիշանյանը խոսի։ Հայտնի է դարձել, որ ֆեմինիստները բողոքը կապված է եղել Սևան Նիշանյանի՝ 2008թ.-ին, ամուսնալուծության ժամանակ կնոջ նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի հետ։
Ֆեմինիստները հայտարարել են, որ ամենուրեք հետապնդելու են Նիշանյանին:

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply