Լիբանանցի դիզայներները մանկական նորաձևության աշխարհում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2013 16:59

Միջինարևելյան երկրներից Լիբանանում, որտեղ ուշադրությամբ հետևում են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց նորաձևությանը, օրեցօր աճում է երեխաների համար հագուստ ստեղծող դիզայներների թիվը: Լիբանանցի դիզայներ Պաուլա Սքաֆը, նշելով, որ երեխաների համար ստեղծված հագուստով արդեն մտել են մանկական նորաձևության բնագավառ, ասել է. «Կանացի հագուստ է ստեղծում: Քանի որ շատ եմ կարևորում երեխաներիս արտաքին տեսքն ու հագուստը, որոշեցի մանկական շորեր ևս նախագծել: Սիրում եմ երեխաների համար յուրատեսակ մոդելներ ստեղծել»:
«Anadolu» գործակալությունը գրում է, որ դիզայներ Սքաֆը սկզբում ստեղծել է նորածին երեխաների համար նախատեսված «Հարյուր տոկոս լիբանանցի», «Հայրիկիս սիրում եմ» գրություններով հագուստ: Նրա հավաքածուի մեջ մայր-աղջիկ նախագծերի հետ մեկտեղ տեղ են գտել նաև տատ-թոռ մոդելներ: Սքաֆը իր ստեղծած հագուստների համար մեծ քանակությամբ ուլունքներ և զարդեր է կիրառում, շորերը պատրաստվում են երեխաների տարիքին համապատասխան և գույների հարցում սահման չեն ճանաչում:

Դիտվել է 930 անգամ:
Print Friendly

Leave a Reply