8/15 ընտրատեղամասում հիվանդ կինը մեքենայի մեջ է քվեարկել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 16:57

8/14 ընտրատեղամասում Ժամը 16:30  դրությամբ  1980 ընտրողներից քվեարկել է 800-ը: Հնաձնաժողովի նախագահ Վոլոդյա Սուքիասյանն ասում է, որ օրվա ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, արձանագրություն կազմելու որևէ պահանջ էլ չի եղել: Ասում է, որ օրվա ընթացքում մի փոքր կուտակումներ են առաջացել ընդմիջման ժամին, այդ ընթացքում հետևել են, որ ընտրասենյակ տասնհինգից ավելմարդ չմտնի:

Ընտրատեղամասում նախագահի թեկնածուներից վստահված անձ ունի միայն Սերժ Սարգսյանը:

8/15 ընտրատեղամասում նունն ժամի դրութմաբ  1890 ընտրողներից արդեն քվեարկել են  800-ը:

Հանձնաժողովի նախագահ Հրաչյա Մկրտչյանը վստահեցնում է, որ որևէ խախտում օրվա ընթացքում չի արձանագրվել:

Ընտրատեղամասում վստահված անձ ունեն նախագահի թեկնածուներից երկուսը` Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սերժ Սարգսյանի վստահված անձ Ռաֆայել Գաասպարյանը անկախի հետ զրույցում ընտրությունների ընթացը բնութագրեց որպես գերազանց` նշելով, որ որևէ խախտում չի նկատել:

Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Գարսևան Տոնոյանը  ևս նշեց, որ օրվա ընթացքում խախտումներ չի նկատել: Միայն մի դեպք է գրանցվել, երբ հիվանդ կնոջ էին բերել, որը մեքենայից դուրս գալ չէր կարողանում: Հանձնաժողովի նախագահի ուղեկցությամբ քվեաթերթիկը մեքենայի մեջ են տարել, որտեղ և կինն իրականացրել է քվեարկությունը:

Դիտվել է 774 անգամ:
Print Friendly

Leave a Reply