Թուրք լրագրողները Երևանում սիրել են «Այնթափի լահմաջուն»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2013 16:05

«Anadolu» գործակալության լրագրողները օրերս այցելելով Երևան և հետևելով նախընտրական Հայաստանում տիրող մթնոլորտին, հասցրել են նաև հետաքրքիր դիտարկումներ անել մեր մայրաքաղաքում և համտեսել հայկական խոհանոցի ճաշատեսակները: Ահա թե ինչ են գրում թուրք այցելուները «Այնթափի լահմաջունի» մասին, որտեղ նրանք ճաշել են:
Երևանում նշանավոր հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունը կրող Թումանյան փողոցում գտնվող «Այնթափի լահմաջուն» Թուրքիայից Հայաստան եկածների համար ամենասիրելի վայրերի շարքում է: Հաստատության տերը՝ Սարգիսը, ով արմատներով Գազիանթեփից է, այն պահին երբ իմացավ, որ Թուրքիայից ենք եկել, սիրալիր կերպով մեզ դիմավորելով ասաց. «Բարով եկաք»: Այսպիսի ջերմ ընդունելությունից հետո մեզ լահմաջո հյուրասիրող Սարգիսի հետ խոսելիս իմացանք, որ նրա մորական տատը ծնունդով Գազիանթեփից է և լահմաջո պատրաստելն ու թուրքերեն խոսելը հենց նրանից է սովորել:
Սարգիսը նշեց, որ լահմաջո սիրում են ոչ միայն Թուրքիայից եկած հյուրերը, այլ նաև հայերն ու օտար զբոսաշրջիկները: Արմատներով այնթափցի Սարգիսը պատմելով, որ Թուրքիայից գլխավորապես լրագրողներ, ինչպես նաև բազմաթիվ այլ մարդիկ են Հայաստան գալիս, մեզ ցույց տվեց նրանց համար նախատեսված հատուկ հուշամատյանը: Սարգիսը նշել է նաև, որ ամեն թուրք հյուրի լուսանկարելով նրանց համար հուշամատյանում առանձին էջ է առանձնացնում և հաշվի է առնում հյուրերի թողած բոլոր գրանցումները:

Դիտվել է 1466 անգամ:
Print Friendly

Leave a Reply