8/16-ում քաղաքացին եկել է ընտրելու և պարզել, որ իր փոխարեն արդեն քվեարկել են

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 15:56

8/16 ընտրատեղամասում Խրիմյան Հռիփսիմե անունով քաղաքացին եկել է ընտրելու և պարզել, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է:

Խրիմյանին հանձնաժողովի նախագահ Վահե Մովսիսյանն առաջարկել է այլ անվան դիմաց ստորագրել` վստահեցնելով, թե տվյալ անձն է սխալմամբ Խրիմյանի անվան դիմաց սորագրել:

Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Նազար Դովլաթյանը պահանջեց տեղի ունեցած սխալի մասին արձանագրություն կազմել, ինչին ի պատասխան ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Վահե Մովսեսյանն ասաց, թե ոչ մի խախտում էլ տեղի չի ունեցել և ինքը որևէ արձանագրություն չի կազմելու:

Ավելին, արձանագրություն կազմել հրաժարվելուց հետո հանձնաժողովի նախագաը խիստ տոնով նկատողություն է անում Հովհաննիսյանի վստահված անձին` պահանջելով որևէ մեկի հետ չխոսել,   ինչ-որ բան նկատելու դեպքում էլ իրեն դիմել:

Դիտվել է 862 անգամ:
Print Friendly

Leave a Reply