Պարաօլիմպիկ չեմպիոնի ապագա մրցաշարերը չեղյալ են հայտարարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2013 15:33

Հարավաֆրիկացի վազորդ Օսկար Պիստորիուսի ներկայացուցիչը չեղյալ է հայտարարել մարզիկի ապագա բոլոր մրցավազքերը, որպիսի ժամանակ ունենա կենտրոնանալ և զբաղվել նրան առաջադրված մեղադրանքներով:
Նախորդ շաբաթ դատարանը նրան մեղադրել է իր ընկերուհու սպանության մեջ:
Հայտարարությունից մի քանի ժամ առաջ Պիստորիուսի գործակալ Վան Զիլը այցելել է մայրաքաղաք Պրետորիայի ոստիկանությունում կալանավորված չեմպիոնին, որտեղ նա հայտնվել է ուրբաթ օրը:
Վան Զիլի խոսքերով Պիստորիուսը ունի ոչ միայն իր երկրպագուների աջակցությունը, այլ նաև իր հովանավորների, ինչպիսիք են Nike-ը և Oakley-ը:
Վան Զիլի Բրուկլինի ոստիկանտուն կատարած այցի նպատակն էր քննարկել Պիստորիուսի հետ նրա սպորտային կարիերան, ինչպես նաև որպես ընկեր ցուցաբերել բարոյական աջակցություն:

Դիտվել է 977 անգամ:
Print Friendly

Leave a Reply