Օբաման գոլֆ է խաղացել. մամուլի ներկայացուցիչները դժգոհ են խաղին մուտք գործելու իրավունք չստանալու կապակցությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2013 15:28

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման կիրակի օրն աշխարհի  14-ակի չեմպիոն Թայգր Վուդզի հետ գոլֆ է խաղացել:
Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեսթը հաստատել է, որ խաղը տեղի է ունեցել, հավելելով, որ Օբաման նաև գոլֆ է խաղացել ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչ Ռոն Քըրքի, Թեխաս նահանգի գործարար Ջիմ Ցրայի և աշխարհի չեմպիոն Վուդզի հետ:
Սպիտակ տան թղթակիցները իրենց դժգոհությունն են հայտնել նախագահ Օբամայի խաղը դիտելու արգելման կապակցությամբ:
Օբաման իր շաբաթվա վերջը անց է կացրել Ֆլորիդայի շքեղ հանգստավայրերից մեկում և գոլֆի դասեր վերցրել լեգենդար մարզիչ Բուչ Հարմոնից նախքան Վուդզի հետ հանդիպումը:

Դիտվել է 1404 անգամ:
Print Friendly

Leave a Reply