“Օզալի մահվան գաղտնիքը. մահափորձ և թույն”. Իդրիս Գյուրսոյ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2013 14:59

Լրագրող-գրող Իդրիս Գյուրսոյը հրատարակել է “Օզալի մահվան գաղտնիքը. մահափորձ և թույն” գիրքը, որտեղ անդրադարձել է Օզալի հանկարծակի մահվան գործին, հաղորդում է թուրքական “Zaman” թերթը:

Գրքում հեղինակը նշում է, որ Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի հանկարծակի մահը 1988թ. նրա դեմ կատարած մահափորձի հետևանք է: Ըստ Գյուրսոյի` սպանությամբ ցանկացել են վերջ դնել Օզալի նախագահությանը:

Նշենք, որ Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն էր սկսել Օզալի մահվան հանգամանքները պարզելու կապակցությամբ: Այդ իսկ պատճառով 2012թ. հոկտեմբեր 2-ին բացվել էր Թուրքիայի հանգուցյալ նախագահի գերեզմանը և այնուհետև արտաշիրիմվել: Նշենք, որ Օզալի ընտանիքը դեմ էր այս քայլին: Ըստ պաշտոնական վարկածի` Օզալը մահացել է 1993թ. ապրիլի 17-ին սրտի անբավարարության հետևանքով, թեև դեռ այն ժամանակ էլ Օզալի մահը Թուրքիայում կասկածների տեղիք էր տվել. լուրեր էին շրջանառվում, որ Օզալին թունավորել են:
Թուրգութ Օզալը ծնվել է 1927թ.: Հիմնել է «Մայր հայրենիք» կուսակցությունը և խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո դարձել Թուրքիայի 19-րդ վարչապետը: 1989թ. դարձել է Թուրքիայի 8-րդ նախագահը:

Դիտվել է 726 անգամ:
Print Friendly

Leave a Reply