Ընտրություններն առայժմ ընթանում են առանց ակնառու խախտումների

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 14:56

Ավան վարչական շրջանի 1/05 1/06, 1/11, 1/12, 1/14, 1/16, 1/07 ընտրական տեղամասերում կատարած շրջայցի ընթացքում ակնառու խախտումներ չեն նկատվել: ԱՊՀ դիտորդների և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդի հետ մեր դիտարկումների արդյունքում 1/14 և 1/16 ընտրատեղամասերում Սերժ Սարգսյանի վստահված անձանց մոտ գտնվող ցուցակներում կատարվում էին նշումներ:
Ժամը 14:20-ի դրությամբ Ավանի վարչական շրջանի վերոնշյալ ընտրատեղամասերում քաղաքացիների կուտակումներ կան:
Կենտրոն վարչական շրջանի 9/9 ընտրական տեղամասում քվեարկությունն ինքնուրույն կատարելու հնարավորություն չունեցող մի քաղաքացուհու փորձեց օգնել մայրը, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձի պահանջով հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ քվեարկողին մեկ այլ քաղաքացու կողմից ցուցաբերվեց օգնություն:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply