Մայրաքաղաքի 4/8 ընտրատեղամասում հերթ է գոյացել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 14:58

Մայրաքաղաքի 4/8 ընտրատեղամասում գրանցված է 1936 ընտրող, որից ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 542-ը:

Ընտրատեղամասը բավականին ակտիվ էր: Ընտրողների թիվն այնքան շատ էր, որ անգամ հերթ էր գոյացել տեղամասից դուրս: Երեք ոստիկան հսկում էին հերթը: Մեր դիտողությունը, որ երեք ոստիկանների ներկայությունը ընտրատեղամասում թույլատրելի չէ, եթե իրավիճակը վերահսկել է, հանձնաժողովի նախագահն ընդունեց` կարգադրելով միայն մեկին վերահսկել կուտակումը:

Ինչ վերաբերում է ընտրողների ակտիվությանը, ապա ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Ռիմա Բախշինյանը, ով ընտրություններին մասնակցելու երկարամյա փորձ ունի, նշեց. “Ընտրողների ակտիվությունը նախորդ տարիների համեմատ նույնն է, որևէ անհամաչափություն չկա: Իսկ հերթեր ժամանակ առ ժամանակ են miajn գոյանում”:

Ի դեպ, այս ընտրատեղամասում միայն նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ուներ վստահված անձ:

Հիշեցնենք, որ “Անկախ”-ը մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի ընտրատեղամասերում այցեր է կատարում Քաղաքացիական հասարակության ինստիտուտի “Ընտրություններ 20013” իրավական նախաձեռնությւան շրջանակներում:

Դիտվել է 707 անգամ:
Print Friendly

Leave a Reply