ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 18, 2013 14:27
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այսօր առավոտյան քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, թե հանուն ինչի՞ է քվեարկել, Սերժ Սարգսյանն ասել է. «Քվեարկել եմ Հայաստանի ապագայի համար, քվեարկել եմ ապահով Հայաստանի համար, մեր քաղաքացիների ու մեր ընտանիքների ապահովության համար»: Մեկ այլ հարցի, թե ազատ և արդար ընտրությունների վերաբերյալ իր հորդորներն արդյո՞ք տեղ հասել են, Սերժ Սարգսյանը նշել է, որ դա պարզ կլինի, երբ ընտրությունների արդյունքներն ամփոփվեն:






Facebook
Tweet This
Email This Post
