Ժոզե Մոուրինյոյի հոբելյանական խաղն ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 18, 2013 13:36

Մադրիդի  «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար «Ռայո Վալյեկանոյի» հետ  Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի արքայական ակումբի անցկացրած հանդիպումը հոբելյանական էր, այն 100-րդն էր այդ երկրի առաջնություններում:

«Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կայացած խաղում առավելության հասավ 2:0 հաշվով: Ընդ որում, հանդիպման մեծ մասը թիմն անցկացրեց 10 խաղացողով: Երկու զգուշացում էր ատացել, ապա 18-րդ րոպեին հեռացվել «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը:

Մոուրինյոյի գլխավորության «Ռեալը» 100 խաղում տարել է 76 հաղթանակ, 13 հանդիպում ավարտել է ոչ-ոքի, կրել է 11 պարտություն:

Հաղթանակների քանակով Մոուրինյոն «Ռեալի» մարզիչների մրցությունում չորրորդն է: Առաջին տեղում Միգել Մունյոսն է` 257 հաղթանակ, երկրորդը` Լեո Բեենհակերն է` 89 հաղթանակ, երրորդը`Վիսենթե Դել Բոսկեն ` 84 հաղթանակ:

Տեխնիկական արդյունքներ

«Ռեալ» – «Ռայո Վալեկանո»՝ 2:0

Ալվարո Մորատա, 3, Սերխիո Ռամոս, 12

 

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply